Տ. Փիրումյանը հիշում է. «Մի քանի հոգու հետ պատշգամբում նստած` դիտում է երկինքը ու տեղնուտեղը ստեղծագործում և ներկա եղողներին թելադրում»:
Արևը թռավ. երկինք ու երկիր
Առավ խավարը գիրկն համատարած.
Դուն, փայլուն աստղիկ, դարձյալ շողացիր
Արդյոք այս գիշեր ի՞նչ բերիր մարդկանց։
Դուն ավետեցիր ժամը տեսության
Այն սիրատենչակ սիրահարներին.
Որ սրտատրոփ անհամբերությամբ
Սպասում էին խաղաղ գիշերին։
1890 թ. մայիսի 12
