1916 թ. օգոստոսի 24-ին Բորժոմից Ցոլակ Խանզադյանին հղած նամակում Թումանյանը գրել է. «Գրադարանս շատ եմ կարոտել: Լավ բան է: Թեև չեմ կարողանում կարդալ, բայց շարունակ էնպես է թվում, թե էն բոլոր լավ-լավ գրքերը մեծ մարդիկ են, հենց իրենք հեղինակներն են չորս կողմս շարված ու անվերջ զրույց ենք անում: Սա ցույց է տալիս, որ բանաստեղծության նախնական մտահղացումը տևական ժամանակ խմորվել է հեղինակի ներսում` մինչև որ ստացել է իր պատշաճ գեղարվեստական մարմնավորումը:
Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր –
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի։
Ու էսպես` ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր։
1917 թ. հունվարի 20
