Մարդիկ երբ որ գործ են ածում մի բան, որ դեռ խակ է, տհաս է, չի զարգացել ու կազմակերպվել յուր կոչման [ծառայելու], պահանջին բավականություն տալու համար, այդ համարվում է [մոլորություն] <1 անընթ.> բռնաբարություն և հասցնում է վատ հետևանքների։
Այսպիսի մի հանցանքի մեջ է ուզում գցել մեզ պ. Արասխանյանը յուր…
Մեր աշխարհիկ գրական լեզուն ընդամենը 50 տարեկան է. մի շատ մատղաշ հասակ, մանավանդ լեզվի համար։ Եվ չի կարելի ասել, թե նրա զարգացման գործը այս 50 տարվա ընթացքում գոնե բարեհաջող պայմանների մեջ է եղել։ Եթե լեզուն ճոխանում, կազմակերպվում է գեղարվեստական գրականության մեջ—այդ գրականությունն ինքը այնքան աղքատ է եղել, որ յոլա է գնացել համարյա լրագրական լեզվով։ Եթե լեզուն կանոնավորվում է գիտական ուսումնասիրություններով, ապա մեր մի ջուխտ ու մի կենտ լեզվագետները դեռ վիճում են տարրական բաների վրա։ Եվ այդ դրությունն այնքան [խղճալի է], որ նույնիսկ ինքը, պ. Արասխանյանը, առանց մասնագետ լինելու յուր հոդվածից…
Ընթերցել ամբողջությամբ →
