Աղայանին Թումանյանը մտերմորեն կոչել է Ասլան-Ապեր, փոխա-դարձաբար Ղ. Աղայանը Թումանյանին` Ասլան-Բալա: Երկու գրողների` միմյանց այդ կոչումներով մեծարելու սովորությունը Մուշեղ Աղայանն իր հուշերում կապում է ժողովրդական մի զրույցի հետ, որը ժամանակին Աղայանը պատմել է Թումանյանին:
(Նվեր իմ բարեկամ Ղ. Աղայանցին)
Այսքան երազ, որ մենք հայերս
Ընդունակ ենք տեսնելու,
Պարզ է, որ շատ սազում էր մեզ
Լավ երազգիրք կազմելու։
Եվ գրքերից` միշտ հայ ազգը
Երազգիրքն է շատ հարգում,
Ինչպես կազմող տեր-հոր ազդը
Ցույց է տալիս Մըշակում։
1898 թ.
