Տպագրվել է 1923 թ. Բեռլինի «Արեգ» ամսագրում հետևյալ ծանոթագրություններով. «Մեր նշանավոր բանաստեղծի որդին, Համլիկ Թումանեանը, ուղարկել է մեզ մի քանի էջ իր թանգագին հօր անտիպ գրուածքներից: Խորին շնորհակալութեամբ տպագրում ենք այն «Արեգ»ի էջերում»: Էջատակին` «Յովհաննէս Թումանեանի մէկ աղջկայ անունն է Անուշ: «Անուշ» պօէմը գրուած է նրա անունով (հակառակը` բանաստեղծի դուստրը ծնվել է պոեմի առաջին տպագրությունից վեց տարի ուշ, և ինքն է կնքվել հերոսուհու անունով – խմբ.): Այս գեղեցիկ և սրամիտ քառեակը բանաստեղծը գրել է երկու Անուշների շուրջ»:
Գըրազ եկան ու տըվին
Երկու Անուշ – երգ ու կին.
Պոետն աշխարհ հիացրեց,
Աստված` իրեն – պոետին:
1918 թ.
