Ակունքը ժողովրդական է: Թումանյանն օգտվել է Ե. Լալայանի «Ջավախքի բուրմունք» (Թիֆլիս, 1892) և Աղեք. Մխիթարյանցի «Տաղեր ու խաղեր» (Ալեքսանդրապոլ, 1900) ժողովածուների մեջ զետեղված հորովելներից:
Լուսը լուսացավ,
Բարին շատացավ.
Վաղ լուսաբացին
Գութան լըծեցին.
Հորովել հո՜...
Գութանը լարած,
Հոտաղը շարած,
Մաճկալը մաճին,
Ձեռը ականջին.
Հորովել հո՜...
1907 թ.
