Ամեն անգամ, երբ մեկը ուզում է վեր կենա Հ. Առաքելյանին պատասխանի, միշտ խորհուրդ են տալիս թե թող, ետևիցը մի՛ ընկնիլ։
— Ինչո՞ւ։
— Որովհետև ավելի վատ կհայհոյի, սուտ կասի, կզրպարտի․ ի՞նչ ես անելու։
Եվ մարդիկ սովորաբար զգուշանում են ու Հ. Ա. մեջտեղը մնում է մի տեսակ արտոնյալ մարդ, որ կարող է սուտ ասել, զրպարտել, հայհոյել ու մնալ ապահով, որովհետև եթե ետևիցն ընկնես, ավելի վատ կհայհոյի, ավելի շատ կզրպարտի, ավելի մեծ սուտ կասի։
Ահա այս մարդը Էջմիածնից վերադարձել է ու «Մշակի» մեջ գրում է իր տեսածն ու լսածը։ Ես, մինը որ եղել եմ նույն ժողովներում ու մասնակցել, կարդում եմ ու Էջմիածնի ցավը մոռանում։ Մոռանում եմ և այն եմ մտածում, թե ինչպես կարելի է, որ մարդը, աստուծո պատկերն ունեցող մարդը, այնքան բազմության առջև կատարված դեպքերն ու խոսքերը վեր կենա խեղաթյուրի, ստի, խարդախի ու տա նույն մարդկանց ձեռը, թե առե՛ք կարդացեք։
Ճշմարիտ որ, գոնե ինձ համար, սա ավելի մեծ խնդիր է, քան նույնիսկ կաթողիկոսի ընտրությունը։ Սա մարդ արարածի աղավաղումը, այլանդակումը, անկումն է։
Ընթերցել ամբողջությամբ →
