(էջ 372) (ԵԼԺ 1, էջ 349)
Գրված է նամակախաղի ժամանակ:
Բնագրի տակ Պերճանուշ Պռոշյանը գրել է. «Հովհաննես Թումանյանից ինձ»:
* * *
Հանկարծակի սիրտս տխրեց –
Միտքս եկան հին տենչեր,
Որ ոչ մեկը չըկատարվեց,
Եվ այն, գիտե՞ք, ինչե՜ր, ինչե՜ր...
Նրանք էին ինձ ապրեցնում,
Նրանք էլ արդեն զուր են անցնում –
Դատարկ ձայներ գլխիս վերից
Կարծես թե միշտ ծաղրում են ինձ...
1893 թ.
