Բանաստեղծության մեջ ուղղակի ակնարկներ կան աստվածաշնչյան դրվագների մասին:
2-րդ տող – նկատի ունի Հիսուսի Լեռան քարոզը (Մատթեոս, գլ. 5):
5-6 տողեր – նկատի ունի Հուդա Իսկարիովտացուն, որ 30 արծաթով մատնեց Քրիստոսին (Մատթեոս, գլ. 26):
7-8 տողեր – նկատի ունի պոնտացի Պիղատոս կուսակալին, որ, համոզված լինելով Հիսուսի անմեղության մեջ, այնուամենայնիվ տեղի է տալիս ամբոխի պահանջին և նրան հանձնում վերջինիս ձեռքը (Մատթեոս, գլ. 27):
9-12 տողեր – նկատի ունի Քրիստոսի` Գողգոթա բարձրանալու և խաչելության տեսարանը (Մատթեոս, գլ. 26):
Քրիստոս հարյավ... երկինք գնաց,
Երկրում թողեց պատվերներ.
Բայց պատվերը գրքում մնաց,
Եվ աշխարհքը հեծում է դեռ։
Դեռ կուրացած ժանգ արծաթից`
Մատնություններ են անում,
Եվ փախչելով արդար դատից`
Միշտ ձեռքերն են լվանում։
1896 թ.
