Կովկասի ամպած երկինքը պարզվեց
Հեռու հարավում, շողակի նման,
Հսկա Մասիսի գագաթը փայլեց
Վիթխարի Կազբեկ սարի հանդիման.
«Ողջո՜ւյն բարեկամ»,– Մասիսն որոտաց`
Թունդ կայծակների ձայնով ահաբեր.
Եվ մեծ Կովկասի լեռները հանկարծ
Խուլ դղրդացին. «Ողջո՜ւյն քեզ, ընկեր։
1892 թ.
