«Գրված է 1893 թ.-ին Հայրիկի ընտրության առիթով` Թիֆլիսի երիտասարդության խնջույքին:
Գրության շարժառիթի մասին բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանը հիշում է հոր հետևյալ խոսքերը. «Հայ ուխտավորին» էքսպրոմտ է: Խրիմյանի ընտրության առթիվ չորս հոգի քեֆ սարքեցինք Օրթաճալում, էն քեֆին գրեցի»:
Նորընտիր կաթողիկոսի առաջին ամիսների գործունեությունը, մասնավորապես մի շարք կադրային փոփոխություններ, չեն բավարարում ոգևորված երիտասարդությանը: Լսվում են դժգոհության ձայներ: Ա. Ղլտճյանը, օրինակ, գրում է բանաստեղծին, որ «կորցնի» ոգևորության պահին գրված ոտանավորը: Թումանյանը պատասխանում է. «Ինչո՞ւ կորցնեմ, այն կմնա իբրև հիշատակ մեր առաջին զգացումների»: Միաժամանակ սկսում է գրել «Եթե այդպես է, մենք կխորտակենք // Այն պատվանդանը, որ մենք կառուցինք…» տողերով սկսվող մի նոր բանաստեղծություն, որը, սակայն, չի ավարտել:
Անկախ այս երիտասարդական անցողիկ տրամադրություններից Թումանյանը մինչև վերջ մնում է Խրիմյան մարդու, գրող-մտավորականի, կաթողիկոսի և ազգային-հասարակական գործչի գնահատողներից ու ջերմ համակիրներից մեկը:
Գնա՛ս բարով, ա՛յ ուխտավոր,
Երանի քեզ, հայ ուխտավոր,
Որ կարոտով ու սիրառատ
Ուխտ ես գնում դեպ Արարատ։
Զեփյուռներով, ծաղկանց բույրով,
Ինչպես ծնող սիրագորով,
Քեզ կողջունեն զմրուխտ հագած
Գեղամ սարերն ու Արագած,
Ու կարոտած աչքի նըման
1893 թ.
