Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթը մի շրջաբերականով հարցնում է մեր գրողներին ու գործիչներին, ի միջի այլոց և ինձ, թե.
«Հայկական տառերուն՝ արաբական տառերու փոխարեն՝ թուրքերու կողմեն թուրք լեզվի համար որդեգրվիլը, հայ լեզվին և գրականության օգտակար պիտի ըլլար, թե՞ վնասակար»։
Ես կարծում եմ էս հարցին պատասխանելու համար պետք է դեռ հարցնել, թե էդ երկու ժողովուրդներից ո՞րն է ավելի մեծ, որի՞ լեզուն ու գրականությունն է ավելի ուժեղ։ Նրանից հետո պարզ կլինի և պատասխանը, թե նույն տառերով գրել կարդալը որի՞ համար կլինի վնասակար և որի՞ համար օգտակար։
Եթե թուրքերը հայկական տառերը որդեգրեն, դրա հետևանքն էն կլինի, որ նրանք մեր լեզվով գրածը կկարողանան կարդալ, մենք նրանցը։ Սրանով կհեշտանա լեզվի, մտքի, ոգու փոխադարձ ազդեցությունը երկու կողմից էլ։ Եվ անշուշտ, որ ազգը, որ լեզուն, որ գրականությունը ավելի ուժեղ է, նա էլ ավելի է ազդելու իրենից թույլի վրա ու հետզհետե, իհարկե, դարերի ընթացքում, ձուլելու է իր հետ։ Մի գործ, որ առանց էն էլ կատարվում է, բայց դանդաղ, իսկ սրանով ավելի կհեշտանա ու ավելի արագ կկատարվի։
Ընթերցել ամբողջությամբ →
