Թումանյանն այստեղ նկատի ունի ժամանակի հայ մամուլում քահանաների ընտրությանը և նրանց բարոյական նկարագրին վերաբերող հարցերի քննարկումը, որոնք ստացել են «քահանայական խնդիր» անվանումը: Այս հարցն արծարծվել է անգամ Ս. Էջմիածնի պաշտոնական «Արարատ» ամսագրում:
Գարեգին վարդապետ (ապա և Տանն Կիլիկիո կաթողիկոս) Հովսեփյանը 1900 թ., այսինքն Թումանյանի այս բանաստեղծության գրությունից երկու տարի անց, մի հոդվածաշար է նվիրում քահանայական խնդրին:
Մատաղահաս աղջկան ծերի հետ պսակելու տողերի արձագանքը կարծես լինեն հոդվածում վկայակոչված ժողովրդական հետևյալ խոսքերը. «Տէրտէրը չպէտք է պսակէ, որպէսզի ամէնքս էլ ստիպուած լինինք սպասելու մինչև աղջիկների հասունանալը»:
(Նվեր «Մշակին»)
Հայը թեև շատ ցավ ունի,
Բայց ողջ մեկ չեն նրա համար,
Մինն է նրան միայն սիրելի,
Նրա հոգուն, խելքին հարմար։
Առեք, ահա, մեր թերթերը.
Ամեն տեղից գրում են միշտ,
Թե` տըգետ է մեր տերտերը,
Խիղճը մեռած, բարքն ամբարիշտ։
1898 թ.
