(«Զարմանք բան է մեր բախտն, ախպեր…»)
(էջ 179) (ԵԼԺ 1, էջ 162)
Այս բանաստեղծության մեջ Թումանյանը նկատի ունի առհասարակ հայ մտավորականության վիճակը, ընդ որում` նա կարիք չի ունեցել օրինակների համար հեռուն գնալու:
Նրա մտերիմներից կատակերգակ Գ. Տեր-Դավթյանը, որի բեմական գործունեության 25-ամյակին է նվիրված «Հայի զարմանքը», ստիպված է եղել պաշտոնավարել բանկում,
Պերճ Պռոշյանը այդ տարիներին կրոնուսույց է եղել Ներսիսյան դպրոցում, ինքը` բանաստեղծը ևս զանազան պաշտոններ է վարել ընտանիքի ապրուստը հոգալու համար:
Զարմանք բան է մեր բախտն, ախպեր,
Հայ գործիչին ինչ էլ անես,
Լավ տեղ կըտաս, պատիվ թե սեր,
Վերջը պետք է դու փոշմանես.
Ահա, ես ձեզ համրեմ մի-մի,
Մեղքն, ասացեք, ո՞ւմն է հիմի...
Չէ, մեզանում, Աստված վկա,
Արժանավոր մի մարդ չըկա։
Պոետն, ասին, տաղանդ ունի,
Մենք էլ դրինք գործակատար,
Բայց տեր աստված հեռու տանի –
Հաշիվն այնպես խառնեց իրար,
1897 թ. դեկտեմբեր
