Բանաստեղծը այն կարդացվել է Թիֆլիսի Ազնվականական թատրոնում` դերասան Գևորգ Տեր-Դավթյանի (1850-1934) բեմական գործունեության քսանհինգամյակին նվիրված հոբելյանական հանդեսին:
Նվեր պ. Գևորգ Տեր-Դավթյանին` իր բեմական
գործունեության քսանհինգամյակին
Մեր բեմի ծիծաղ, քսանհինգ տարի
Դու հըրճվանք տվիր այսքան սրտերի.
Անձայն թաքցըրիր ցավերըդ ներքին,
Եվ այդ հանճարեղ ծաղրը քո դեմքին
Դարձար հայկական բեմի պարծանքը.
Բայց այդ չըշարժեց հայի զարմանքը։
1897 թ. դեկտեմբերի 17
