Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
* * *
Հայոց ապաբախտ գրողը նըստած
Ու միտք էր անում.– ինչ անեմ, աստված,
Թերթը փող չունի,– վարձ չի վըճարում,
Գիրքն առնող չունի,– գիրք չի վաճառվում,
[Անվարձ ու անհաց] ես ի՞նչպես գըրեմ.
Սակայն... բան չըկա, պետք է համբերեմ.
Երբ որ լրանա 40 տարի,
Ազգը հոբելյան պիտի կատարի։
