«Հին կռիվը» պոեմի երկրորդ երգի («Ճամփին») նախերգանքն է, ինչպես վկայում է ինքը` բանաստեղծը: Հր., 1915, №243-ում տպագրելով պոեմի առաջին երգը («Տանը»)` նա տողատակի ծանոթագրության մեջ պատմում է, որ իր բնակարանում տեղի ունեցած խուզարկության ժամանակ մի շարք ձեռագրեր են կորել: «Մինը էս պոեմն է, վերնագիրը գրած «Լևոնի կռիվը» և ջնջած: Հինգ տետրակով հետևյալ հինգ երգերը. 1) Տանը (որ տպվում է «Հորիզոնի» էս №-ում): Սրա մշակած ձևը: Էս սևագրություն է, որ աղջիկս է գտել: 2) Ճամփին (որի նախերգանքը` «Հայոց լեռներում» տպված է)…»:
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
1902 թ.
