Գրված է Ն. Սողալյանի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը` հետևյալ ընծայականով. «Օր. Նունե Սողալյանին` վարժուհության տասնամյակին»:
* * *
Հայոց վարժուհի, ողջ 10-ը տարի
Արի տանջվելով պարտքդ կատարի,
Լռիր ու տոկա, համբերիր ու տար
Թեմական տեսուչ, Կոստո ու Կատար։
Թե ինչ է, մի օր ազգը քո սիրած
Գալու է քեզ մոտ, ուտելու է հաց,
Վեր է առնելու մի բաժակ գինի
Եվ շշնջալու «կենացդ լինի»։
1894 թ. հունվարի 14
