Թիֆլիսը ռուսահայերի մտավոր կենտրոնն է, Թիֆլիսումն է հայ գրողների, բանասերների, հրապարակախոսների և առհասարակ ինտելիգենցիայի մեծ մասը, և Թիֆլիսում չկա մի կանոնավոր գրադարան, որից, հարկավոր եղած ժամանակ, կարողանային օգտվել այդ մարդիկ։ Այնինչ շատ ու շատ մեծ է դրա կարիքը այս մտավոր կենտրոն Թիֆլիսում։ Ամեն մի ինտելիգենտ մարդ չի կարող իրեն համար կազմել այնպիսի գրադարան, որ միշտ պատասխաներ նրա հարցերին, բայց մի հասարակություն կարող է այդ անել, և այդ հասարակությունը պետք է լինի Թիֆլիսի հայությունը։ Նա կարող է և պետք է Թիֆլիսում ունենա մի ազգային գրադարան, ուր հավաքված լինին հայոց բոլոր հին մատենագիրները, ամբողջ նոր գրականությունը, Արևելքին, Կովկասին և հայ ժողովրդին վերաբերյալ ամեն տեսակ ուսումնասիրություններ։ Ինչքան կարևոր է այդ հաստատությունը, ես կարծում եմ, նույնքան պատեհ է և ժամանակը։
Ընթերցել ամբողջությամբ →
