Ղ. Ալիշանի մահից հետո (որ տեղի է ունեցել 1901 թ. նոյեմբերի 19-ին) Թիֆլիսի հայ հոգևորականությունը հրաժարվել է այդ առթիվ հոգեհան-իստ կատարել` պատճառաբանելով, թե բանաստեղծը ոչ թե Հայոց եկեղեցու հետևորդ, այլ կաթոլիկ է եղել: Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է այդ կապակցությամբ:
Գարեգին վարդապետը, հետագայում եպիսկոպոս և ապա Կիլիկայի կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանն է (1867-1952), որն այդ ժամանակ եղել է Վրաստանի և Իմերեթիայի հայոց թեմի առաջնորդի տեղակալ: «Մենք երեքով» ասելով Թումանյանը նկատի ունի իրեն, Շիրվանզադեին և իրավաբան ու լրագրող Գևորգ Մելիք-Ղարագյոզյանին, որոնք հայ համայնքի կողմից պատգամավորներ են ընտրված եղել` թեմի առաջնորդին համոզելու, որ հոգեհանգիստ կատարվի Ղ. Ալիշանի համար:
* * *
Հայր Գարեգին, մենք երեքով
Պոետ – գիտուն ազգին հայոց,
Ընտրվել ենք հանձնաժողով
Որ մոմ առնենք, սարքենք հոգոց։
Հոգոց սարքենք հայոց ժամում,
Աղոթք անենք ըստ հայ ժամի,
Որ տեր Աստված իր եդեմում
Տեղ տա հոգուն Ալիշանի։
1901 թ. նոյեմբերի 19
