* * *
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ. Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ, Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:
1921 թ. մայիսի 3