Հայնեի «...Auf Flugein des Gessanges» (Երգի թևերով) բանաստեղծության (նվիրված է բանաստեղծ Լյուդվիգ Ռոբերտի կնոջը` Ֆրեդերիկե Ռոբ-երտին) թարգմանությունն է, կատարված Մ. Միխայլովի ռուսերեն թարգմանությունից:
Թումանյանի անձնական գրադարանում պահվող (Г. Гейне, Полное собрание сочинений, т. I, стр. 123-124) ռուսերեն բնագրի լուսանցքում կա Թումանյանի ձեռքով գրված հայերեն թարգմանությունը:
* * *
Հեռո՜ւ, հեռու կըթըռցընեմ
Քեզ իմ երգի թևերին,
Սքանչելի մի տեղ գիտեմ
Ես Գանգեսի ափերին։
Պարտեզն այնտեղ ծաղկում է ճոխ
Լուսնի խաղաղ լույսի տակ,
Իրենց քըրոջն ըսպասում են
Լոտոսները ըսպիտակ։
1910 թ.
