Համազգային ժողովին մասնակցել են 22 հայկական կենտրոններից ժամանած մամուլի, գրականության, դպրոցների, բարեգործական և մշակութային ընկերությունների ներկայացուցիչ-պատգամավորներ: Նը-պատակը եղել է կազմել խնդրագիր հայ ժողովրդի կարիքների մասին` Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին և Մինիստրների խորհրդին ներկայացնելու համար:
Այս մասին Հ. Ստեփանյանը գրում է. «Հիշում եմ 1905 թ. ապրիլին, այսպես կոչված Համազգային ժողովի առթիվ Օրթաճալայի այգիներից մեկում սարքած ճաշկերույթին «ձեռաց» գրած «Հետներն առած պատգամ ու թուղթ…» բանաստեղծությունը: Ժողովին (տեղի էր ունենում Արտիստական թատրոնի դահլիճներից մեկում) մեծ վեճի առարկա էր դարձել, թե քանի ձայն պետք է տալ գավառացիներին (դրսից եկողներին) և քանի ձայն վերապահել իրենց` Թիֆլիսի «շարան-շարան» ներկայացուցիչներին: Տեղից վերկացողը եկել էր «մի կտոր թղթով»` իրեն «ներկայացուցիչ» հայտարարելով, ինչպես պատկերավոր կերպով թվում է Թումանյանը»:
* * *
Հետներն առած պատգամ ու թուղթ
Գավառացիք, ելած ջուխտ-ջուխտ,
Եկան հարգով, սըրտի դողով
Համագումար հայոց ժողով։
– Բարով եկաք, հազար բարի,
Դուք ծաղիկներ մեր գավառի.
Ողջույն տվավ, ինչպես կարգն էր,
Մեր հինօրյա Թիֆլիզը ծեր.
1905 թ. ապրիլ
