Վերաբերում է այն «վեճին», որ Մ. Վարդազարյանի ալբոմում սկսել է Թումանյանը` ալբոմային նյութերը արձակ թե չափածո գրելու մասին:
* * *
Հե՛յ, ափսոս էջեր...
Ի՜նչ հիմար վեճեր,
Ի՜նչ անմիտ տողեր
Խենթ բառախաղեր
Լցրեց... այն էլ ո՞վ,–
Մի ամբողջ ժողով,
Հըրատարակեց
Որ Հորիզոնը
Եվ խայտառակեց
Մեր զատկի տոնը։
1896 թ.
