«Սուրհանդակի» № 226-ում Եղիշե ա<վագ> ք<ահանա> Գեղամյանը իր «Անհիմն մեղադրանք» նկատողության մեջ, խոսելով իմ հոդվածի մասին պ. Չալխուշյանի առաջարկի դեմ, գտնում է, որ անհիմն եմ մեղադրել Հովհ. Կարբեցի կաթողիկոսին, գրելով թե նա կամեցել է Ներսիսյան դպրոցը սեմինարիայի վերածել՝ նրանում ընդունելով միմիայն հոգևորականացուներ։
Հենց նույն հոդվածում էլ հ<այր> Գեղամյանը ասում է, որ Ներսես Աշտարակեցին էլ է դրել նույն մեղադրանքը Կարբեցու վրա, Ա. Երիցյանն էլ։ Տեր հայրն ասում է, թե ընդհակառակը, Կարբեցին հակառակ է եղել այդ ծրագրին, որ բարոն Ռոզենն է կազմել, թեև դրա համար ոչ մի վկայություն, ոչ մի դոկումենտ չի հիշատակում։ Մինչդեռ այդ դոկումենտները կան։
Ընթերցել ամբողջությամբ →
