«Արվեստի բարձր մակարդակը» հիմք է տվել Ա. Ինճիկյանին եզրակացնելու, որ յոթ տարի առաջ գրված բանաստեղծությունը «անտարակույս, հիմնկան մշակման է ենթարկվել 1894 թ.` տպագրության հանձնելիս»:
Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը`
Գյուղի տերերը:
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՛լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում –
Տաղ էինք ասում:
1887 թ.
