Յուր չար բախտի ճանկում բռնված`
Նա քեզանից հեռու մնաց.–
Սիրեց քեզ հեռվից
Զրկված քո բույրից,
Եվ տանջվեց թաքուն
Գիշերը անքուն։
Նորա սերը մնաց անհաս,
Բայց անունը չըմոռանաս.–
Պահի՛ր քո մտքում,
Հիշի՛ր աղոթքում.
Եվ քո սրտում նա
Թող անմահանա։
1892 թ. մարտի 20
