Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1910-ական թթ.-ին:
Գոյությունն ու անգոյությունն էն ժամանակ չըկային,
Ու չըկային էն ժամանակ ոչ երկինքը և ոչ օդ։
Ի՞նչ էր շրջում, ո՞ւր էր շրջում, և կամ ընչի՞ հովանու
տակ,
Կամ կա՞ր արդյոք էս ջըրերի սև անդունդքը
անհատակ։
Անմահություն չըկար այնժամ և ոչ մահ,
Եվ ոչ խտիր օրի մեջ ու գիշերվա.
Ինքը միայն էն էր շընչում առանց հողմ,
Եվ ուրիշ կյանք էն ժամանակ էլ չըկար։
