Ակունքը ժողովրդական է: Գրված է Ուրավելում: Այդ մասին իմանում ենք 1901թ. հուլիսի 2-ին բանաստեղծի` Մարիամ Թումանյանին հղած նամակից. «...Անցյալ գիշեր Ղըրխքեսալովը (Ձեզ հայտնի Կիրքեսալովը) մի լավ լեգենդ պատմեց – արդեն գրել եմ: Գիտեք, երբ որ մարդ առողջ է, շուտ է տպավորվում և հեշտ էլ գրում»: Լեգենդի մասին Թումանյանը խոսում է նաև Ավ. Իսահակյանին գրած 1902 թ. նոյեմբերի 9-ի նամակում. «Ահարոնյանը ոտանավոր է ուզել «Մուրճի» համար: Այս օրերս մի բան եմ ուղարկելու և այն էլ լեգենդ... Երևի հիշում ես անցյալ տարվա պատմությունները...»:
(Լեգենդա)
Փոցխովի ձորում ծաղկում էր Շամոն,
Կուսական գարուն ու սեր շընչելով,
Փոցխովի ձորում թոշնում էր Համոն,
Ծաղիկ աղջըկա սիրուց տանջվելով:
― Չէ՛, չեմ հավատում իսկի քո սերին,
Դու սուտ ես ասում, դու չես սիրում ինձ…
Ասում էր Շամոն սիրահար տըղին
Ու հեռո՜ւ-հեռու հըրում իրանից:
1901 թ.
