* * *
Հոսի՛ր, արտասուքս անկեղծ տխրության, Գարնան հորդահոս տարափի նման, Որ ծաղկեցնում է ծարավ արտերը...
Հոսի՛ր այդպես հորդ, անկեղծ երգերով, Եղբայրսիրության գթով ու սիրով, Գուցե ծաղկեցնես խոպան սրտերը։
1893 թ. հունիսի 21