Հատված է գերմանացի բանաստեղծ Ֆ. Շիլլերի «Վիլհելմ Տել» դրամայի առաջին գործողության առաջին պատկերից (Lied des Hirter) (տե´ս Собрание сочинений Шиллера в переводе русских писателей под ред. С.А. Венгерова, т. III, С. Петервург, 1901, էջ 81): Թումանյանը փոխադրել է ռուսերենից:
Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։
Մենք ետ կըգանք ձեզ նորեկ գարունքին,
Երբ զարթնեն ուրախ երգերը կըրկին,
Երբ որ սարերը զուգվեն կանաչով,
Երբ որ ջըրերը վազեն կարկաչով։
Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։
1908 թ.
