Մ. Լերմոնտովի «Ангел» (1830) բանաստեղծության թարգմանությունն է:
Կեսգիշերային լըռին երկընքում
Թռչում էր հրեշտակն և խաղաղ երգում.
Եվ լուսինն, աստղերն, ամպեր խմբովին,
Ունկընդիր էին նորա սուրբ երգին։
Նա արդարների վայելքն էր երգում
Ծառերի տակին-դըրախտի այգում.
Երգում էր նա մեծ Աստուծո վերա.
Եվ սըրտալի էր գովեստը նորա։
1894 թ.
