Բնօրինակը՝ ռուսերեն
Ի լրումն մեր հաղորդման՝ հանդուգն կողոպուտի մասին, որը տեղի է ունեցել Հաջիքենդից Գոզլուխ տանող ճանապարհին, մեզ հայտնում են, որ կողոպտված են մի քանի տասնյակ ուղևորներ, դրանց թվում մեր թղթակիցներից մեկը։ Ավազակների հետևից շտապ հետապնդում կազմակերպել չհաջողվեց։
