Թումանյանի այս բանաստեղծության բառերով երգ է գրել սփյուռքահայ երգահան Գ. Ալեմշահը:
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի –
Սերն անվերջ է, բարին` անհատ։
1918 թ. հունվարի 5
