Շատերը տեսած կլինին, թե ինչպես են վիճում ռամիկները։ Վիճում են, օրինակ, իրանց քյոխվի կառավարության մասին․ մեկն ասում է լավ է կառավարում, մյուսն ասում է՝ վատ։ Վեճը տաքանում է, և հանկարծ տեսնում ես մեկը մյուսի դեմ գոռաց. «Տո՛, դո՞ւ ես քյոխվի վրա խոսում․ դու էն չե՞ս, որ Մադոնց Ղուկասին 20 մանեթ ես պարտ», և եթե մի քիչ էլ ամոթից հեռու մարդ է, մի սուտ էլ ավելացնում է, թե «պարտ ես ու ատկազ ես անում»։
Իհարկե, քյոխվի հարցում այս պարտքն իսկի գործ չունի, բայց նա հիշում է և մի սուտ էլ ավելացնում, թե ատկազ ես անում։ Այս խուժանի լոգիկան և հատկությունն է։
Այժմ գյուղից եկեք Թիֆլիսի նման մի քաղաք, և միևնույն երևույթը ցույց տալու համար ես ձեզ տանեմ ոչ թե Շեյթան-բազար, այլ «Մշակի» խմբագրատունը։
Ընթերցել ամբողջությամբ →
