Գրված է մի բացիկի վրա, որը Թիֆլիսից Թումանյանն ուղարկել է Նոր Նախիջևան` Ղ. Աղայանին:
Ոտանավորում խոսքը Ղ. Աղայանի` Էջմիածնից ստանալիք նպաստի մասին է:
* * *
Իմ սիրելի Ասլան-ապեր,
Մինչև այսօր բախտդ կապ էր.
Փողդ շուտով պիտի ստանաս,
Հանկարծակի հարստանաս.
Երեք օր էլ կացիր հալա...*
Քո կարոտյալ Ասլան-բալա։
1898 թ. դեկտեմբերի 27
