Հեղինակի դուստր Թամարն այս ընծայականի գրության շարժառիթի մասին պատմում է, որ ինքը մի անգամ դասագրքից կրկին կարդացել է «Անուշ» պոեմի «Ամպերը դանդաղ, ուղտերի նման» տողով սկսվող հատվածը և բարձրաձայն արտահայտել իր հիացմունքը: Բանաստեղծը ժպտալով ասել է. «Աղջիկս ինձ նոր ճանաչեց» և տեղնուտեղը գրել է այս ընծայականը:
* * *
Իմ Թամարիկին,
Որ իր հայրիկին
Ճանաչեց նոր –
Էսօր։
1919 թ. հունիսի 19
