Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
* * *
Ի՞նչ է բույրը ծաղիկի,
Մրրիկն եկավ – նա ցրվեց,
Ի՞նչ է երգը սոխակի,
Բազեն հասավ – նա լռեց։
Ի՞նչ է սերը աղջկա.
Ահա մեռավ, էլ չըկա.
Ի՞նչ է կյանքը մարդկերաց,
Մի այսպիսի դատարկ բան.
Նույնպես ծաղիկ մի սիրուն
Որ կորչում է սև հողում,
Նույնպես մի երգ թրթռուն,
Որ լռում է դագաղում։
