* * *
– Ինչո՞ւ էդպես ինձ մոռացար,–
Ասավ աղջիկն ինձ մի օր։
– Ինչո՞ւ էդպես մեզ մոռացար,–
Գանգատվեցին սար ու ձոր։
– Ո՜հ, մի՛ հարցնեք, հին ընկերնե՛ր,
Ինչու էլ չեմ երգում ձեզ.
Շատ եմ փոխվել էն օրից վեր.
Էնպես մի ցա՜վ ունեմ ես...
1900 թ.
Ընթերցել ամբողջությամբ →
