Տ. Փիրումյանի վկայությամբ` Թումանյանն այս ոտանավորը գրել է «Գրիգոր Արծրունուն («Մշակ» լրագրի նշանավոր խմբագիրը) պաշտպանելու համար նրա հակառակորդների դեմ, որոնցից հանդիմանվում էր ինքը` Թումանյանը:
* * *
Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից,
Միամիտ ամբոխ, ես ի՞նչ արեցի.
Ուզում ես անհետ քշել աշխարքից,
Որ ես իմ պարտքը միայն կատարեցի:
Արժանավորի առաջ խոնարհած
Ես պատարագ եմ մատուցանում,
Եվ չար նախանձից ահա կուրացած
Դուն ինձ քարկոծել ես ցանկանում:
1889 թ.
