* * *
Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին. Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին. Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես, Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին։
1920 թ. մարտի 30