* * *
Ի՜նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին. Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին, Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ իրեն պես, Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:
1920, մարտի 30