Նամակում ոտանավորի գրության շարժառիթների մասին Թումանյանը գրում է. «Այժմ խոսենք քո բանաստեղծություններից: Ինձ շատ դուր է գա-լիս, որ այդպիսի նամակներ եմ ստանում քեզանից: Քո այդ մտորմունքներն ու խոհերը, որոնք լավն են, կամ նյութ են դառնալու ինձ համար, կամ դրդելու են մի ուրիշ բանի… Ահա, օրինակ, քո «Կուռքի» հետևանքը, նրա ներհակը սիրեցի ես էլ, որ այս է: Իսկական էլ կգրեմ երևի և մի շարք այդպիսի բաներ կթխեմ, այժմ այս»:
* * *
Ի՜նչպես սրտալի, ի՜նչպես կաթոգին
Սիրեցի նորա հասակը նոճի,
Հայացքը հպարտ, շրթունքը նըրբին...
Ի՜նչպես սիրեցի, ո՜րքան տանջվեցի։
Բայց, ա՜խ, դավեցին շուրթերն իմ սիրած,
Ժպտացին աչքերն այնպե՜ս նենգավոր...
Եվ գեղն երկնային արդեն վաճառված,
Եվ եղծված, պղծված թովչանքը բոլոր։
Ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ անշունչ, կենսազուրկ,
Շուրթերը կարկամ, աչքերը անթարթ
Մի անդրի չէր նա, քարեղեն մի կուռք,
Անվերջ գեղեցիկ, հավիտյան հպարտ...
1900 թ. օգոստոս
