* * *
Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կըխորտակվի քո հոգին...
Ո՛չ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։
Ես երգեցի սարի վըրա
Ու չորացան խոտ ու վարդ,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՛, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։
1892 թ. մարտ
