(էջ 447) (ԵԼԺ 1, էջ 420)
Այդ օրը Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում տեղի է ունեցել հոբելյանական երեկո` նվիրված Հովհաննես Աբելյանի բեմական գործունեության 35-ամյակին: Թումանյանը ողջույնի խոսք է ասել, ապա հոբելյարին է նվիրել «История внешней культуры» (М., 1885) գիրքն այս ընծայականով :
* * *
Իրենց վաղանց կյանքի կեսին`
Հովհաննեսը Հովհաննեսին։
1919 թ. մարտի 9
