«Հին Կտակարանում» հրեա ժողովրդի վիճակի հետ հայ ժողովրդի ունեցած պատմական ընդհանրության թեմաներով Թումանյանի գրած բանաստեղծություններից առաջինն է:
Պանդուխտ, հալածված, հոգնած, վշտաբեկ,
Եվ ոչ մի երկրում հանգիստ չըգտա.
Դարձյալ դեպի քեզ, հայրենիք իմ հեգ,
Հարազատ որդիդ թռչում եմ ահա։
Բայց և քո գրկում, ավա՜ղ, կորած է
Տենչալի կյանքի հույսը հավիտյան,
Քո գրկում նաև ինձ սպասում են
Ստրըկի վիճակ, օրեր հեծության։
1890 թ. դեկտեմբեր
