Ինքնագիրը մակագրված է՝ «Հարգելի օրիորդ Երանյակ Վարդանյանցին, 95 թ. նոյեմբերի 9, Ախալքալաք» մակագրությամբ:
Դու մի՛ հավատա ժըպտուն աչքերին,
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ`
Բուսած կորըստյան անդունդի ծերին,
Միամիտ մարդկանց քաշելու համար։
Ահա պոետն էլ, պատրանքով հարբած,
Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
Ու որքան տանջվեց, տառապեց խաբված,
Ու որքան սըրտում գանգատներ ունի...
1894 թ.
