Ա. Պուշկինի «Утопленник» (Простонародная сказка) (1828) բանաստեղծության թարգմանությունն է` կատարված Պուշկինի ծննդյան 100-ամյակի առթիվ:
Ջալալ Տեր-Գրիգորյանն իր հուշերում գրում է. «Թումանյանի մոտ հաճախ պատահել եմ նաև գեներալ-մայոր Ա. Պ. Կուլեբյակինին, որը դիվիզիայի, ապա կորպուսի հրամանատար է եղել Կովկասյան ֆրոնտում, Վանի շրջանում: Նա միաժամանակ բանաստեղծ էր: Գրել է «Дверь Мгера» պոեմը և մի շարք բանաստեղծություններ «Отзвуки Вана» ընդհանուր վերտառությամբ... Մի անգամ Թումանյանը կարդաց իր թարգմանած «Ջրահեղձը», չհայտնելով, որ դա Պուշկինի «Утопленник»-ն է: Կուլեբյա-կինը, որ հայերեն չգիտեր, 2-3 տուն լսելուց հետո իսկույն ասաց. «Դա Պուշկինի «Утопленник-ն է»:
Ներս վազեցին մանուկները
Ու կանչում են հորն ըշտապ.
― Ա՛պի, ա՛պի, ե՛կ, մեր թոռը
Մեռել հանեց գետի ափ։
― Սուտ եք ասում, շա՛ն լակոտներ,
Գոռաց հայրը ահաբեկ.
Ըսպասեցեք դուք հալա դեռ,
Մեռելն հետո կըտեսնեք։
― Դիվան կըգա ― պատասխան տուր,
Ցավի միջում կըմընամ.―
Հընար չըկա, բե՛ր, ա՛յ կընիկ,
Շորերըս տուր, մի գընամ։
― Ո՞ւր է մեռելն։ ― Ա՜յ, ա՛պի, ա՛յ։
Ճիշտ որ գետի եզերքին,
Թաց թոռի մոտ, գետնի վըրա
Տարածված էր մի մարմին։
1899 թ.
