Բալլադի ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին: Ակունքը ժողովրդական է:
Համաձայն հին հունական դիցաբանության` Պիերիուսը ուներ ինը աղջիկ, որոնցից յուրաքանչյուրը կրում էր ինը մուսաներից մեկի անունը: Նրանք մրցության են հրավիրում մուսաներին, ովքեր հաղթելով Պիերիուսի աղջիկներին, նրանց պատժելով կաչաղակներ են դարձնում: Այս մասին գրում է Օվիդիուս Նազոնը «Մետամորֆոզներ» (փոխակերպումներ) գործի հինգերորդ գրքում:
(Հին զրույց)
Զըրույց կա, թե Պիերուսի
Աղջիկները անըզգամ
Ձեն տըվեցին Ոլիմպոսի
Մուզաներին մի անգամ։
«Եկե՜ք, ասին, թե կարող եք,
Մեզ հետ երգի մըրցության...»
Ու էնքան էր [լիրբ, համարձակ]
Նըրանց կոչը մարտական,
