Էդ. Ջրբաշյանի նշում է՝ «Կաղնու այլաբանական պատկերով Թումանյանն իր դրվատական վերաբերմունքն է արտահայտել ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի (Հայրիկ) նկատմամբ: Ոտանավորը նվիրված է բանաստեղծի մտերիմ բարեկամ իշխանուհի Մարիամ Թումանյանին:
Թումանյանի վերաբերմունքը Մ. Խրիմյանի նկատմամբ արտահայտվել է նաև «Հայ ուխտավորին» բանաստեղծության մեջ, նրա մահվան առթիվ գրված «Երկու հայր», «Խրիմյան Հայրիկի օրերից մինը» արձակ էջերում: Կարճատև հիասթափությունից հետո, որը կապված էր Ղ. Աղայանի և Ա. Ղլտճյանի հանդեպ կաթողիկոսի անարդար վերաբերմունքի հետ, Թումանյանը 1895 թ. նոյեմբերին Մ. Խրիմյանին անձամբ հանդիպելուց հետո նորից բարձր է գնահատում նրա ազգային-հասարակական գործունեությունը և մարդկային նկարագիրը: Դրա վկայություններից մեկը եղավ այս բանաստեղծությունը»:
Անտառի միջին բարձրանում էր մի
Հաստաբուն հսկա - ծերունի կաղնի:
Երկինքը բոցոտ շանթ ու կայծակով
Այրել էր նրա բունը շատ անգամ
Եվ փոթորիկը յուր սառը զարկով
Զարկում էր անդուլ, սուլում չարակամ
Գարնան կարկուտը, տապերն ամարան,
Հանդիպում էին առաջ դեռ նրան,
Եվ ձմրան գուժկան ագռավն էլ գալիս
1896 թ. սեպտեմբերի 18
